Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Հայ Դատը
Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» սկանդալային գործողությունից հետո սկիզբ առած ոստիկանապետերի կադրային ջարդին զոհ է գնացել նաեւ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքը։
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մտադիր է տեղակալներից մեկին հանձնարարել՝ մանրազննին ուղումնասիրել ՄԻԵԴ որոշումը՝ Դողու Փերինչեքի գործով: Այդ մասին նախարարն ասել է դեկտեմբերի 20-ին կայացած ասուլիսում:
Թուրքիայի Այդընի քաղաքացիական գործերով 3-րդ դատարանում Սեւակ Շահին Բալըքչը սպանության գործով սուտ վկայության դրդած եւ սուտ վկայություն տված Բյուլենթ Քայայի եւ Հալիլ Էքշիի գործով առաջին դատական նիստին Հալիլ Էքշին խոստովանել է, որ ինքը ճնշման տակ է սուտ ցուցմունք տվել։
NEWS.am -ը զգալի կրճատումներով ներկայացնում է հրավիրված, Ավստրալիայի ազգային համալսարանում քաղաքականության եւ միջազգային հարաբերություններիի ոլորտում գիտաշխատող Քոլին Թաթցի հոդվածը` հրապարակված «The Conversation»-ում:
ՄԻԵԴ-ի տխրահռչակ որոշումից հետո հայտարարություն է տարածել Դողու Փերինչեքը՝ պնդելով, թե այսուհետ Թուրքիայի համար Հայկական հարց գոյություն չունի, այն լուծվել է։
Թուրքիայի արեւելքում PKK-ի եւ թուրք զինվորականների միջեւ բախումների հետեւանքով հեռացած հայազգի Զեքերիա Սաբունջուն վերադարձել է հայրենի Դերիկ գյուղ եւ սկսել իր պապերի գործը։
Մարդու իրավունքների եւրոպական դատարանի վճիռը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարելի քրեական արարք համարել, իբրեւ բացատրություն հիմնվում է ազատ կարծիքի սկզբունքի վրա: Սակայն ածանցյալ հիմնավորում կա Մարդու իրավունքների եւրոպական դատարանի վճռում: Պարզ ձեւով ասվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով միատեսակ կարծիք չկա: Ճիշտ այստեղ է, որ մարդու իրավունքի եւրոպական կառույցը մատնում է ինքն իրեն: Հարցը համեմատվում է հրեական Ողջակիզման (Հոլոքոստ) հետ:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տխրահռչակ վճռի կապակցությամբ՝ հայտնելով, թե իրենք նպաստել են նման բնույթի որոշման կայացմանը։
«Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, ով Դավութօղլուի հետ ժամանել էր Երևան, թերթի հրապարակած հոդվածում գրել է.
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է հայ-ֆրանսիական «Nouvelles d'Arménie» թերում հրապարակված հոդվածը, որ հեղինակն է տվյալ թերթի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը: Ահա վճիռը, որը չի կանգնեցնի ժխտումը: Համարելով, որ Շվեյցարիայի կողմից ցեղասպանությունը ժխտելու համար Դողու Փերինչեքի դատապարտումը խախտում Հռչակագրի՝ խոսքի ազատության մասին 10-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մաքրեց ճանապարհը բոլոր նրանց համար, ովքեր կասկածի տակ են դնում են 1915թ.-ին հայ ժողովրդի բնաջնջման իրողությ ...
Հայաստանի հետ սահմանակից Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը քաղաքական գործչին ոչ հարիր եւ անպատասխանատու արտահայտություններ է արել հայերի հասցեին։
Թուրքիայում գտնվող հունական հին գյուղում՝ Շիրինջեում, ապօրինի շինարարություն կատարելու համար մեղադրվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Հրապարակախոս Սարգիս Հացպանյանի խոսքով` Նշանյանին դատապարտել են 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, և որ դա նրան առաջադրված հերթական շինծու մեղադրանքն է:
Yerkir.am-ի հարցազրույցը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ի վճռով հաստատեց, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ: Ըստ դատարանի, Լոզանի դատարանի 2007-ի վճիռը` Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դէմ, հարված է ազատ խոսքի իրավունքին: Փերինչեքն իբրեւ ժխտողական դատապարտված էր շվեյցարական դատարանի կողմից: Այդ մասին ասվում է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի Գրասենյակի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված «SAVE Armenian Photograph Archives» նախագիծը «Լույս նախքան մութը. Հայերը նախքան ցեղասպանությունը» անվամբ նոր օրացույց է թողարկել, որը ցույց է տալիս ավելի քանի 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի բազմազանությունը: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)